copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:40 03-01-2023

Չավուշօղլուն մեկնաբանել է Էրդողան-Ասադ հանդիպման հնարավորությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջիկա հանդիպման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Չավուշօղլուն ընդգծել է, որ նախագահների մակարդակով հանդիպման հնարավորությունը պարզ կլինի արտգործնախարարների հանդիպումից հետո: Նա նշել է, որ այդ որոշումը պետք է կայացնի անձամբ Էրդողանը։

«Սխալ կլիներ նման կանխատեսումներ անել։ Ի վերջո, այդ որոշումը պետք է կայացնի նախագահը։ Նախ տեղի կունենա պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը, ապա՝ արտաքին գործերի նախարարների, հետո՝ ղեկավարների»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը