Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:04 29-12-2022

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոգործիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության տարածքում, ծանոթացել կազմակերպության շենքային, տեխնիկական պայմաններին, կատարված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Կինոյի միջազգային օրվա առթիվ: Նրա ընդգծմամբ՝ 2023 թվականին նշվում է հայ կինոյի 100-ամյակը, ինչը հրաշալի առիթ է ամբողջ տարվա ընթացքում խոսելու մեր պատմության, ձեռքբերումների, գրանցած հաջողությունների, անելիքների մասին:

«Կինոյի ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և մենք միասին պետք է գտնենք այդ ասպարեզի զարգացման ճիշտ ուղղությունները: Այս գործընթացներում պետք է պահպանենք ձևավորված լավ ավանդույթները, զարգացնելով փորձառությունը՝ նաև տեղ տանք նոր և հետաքրքիր գաղափարներին: Առկա խնդիրներից են միջազգայնացման, կինոարտադրության զարգացման, ոլորտում կրթության բարելավմանն ուղղված հարցերը, որոնց վերաբերյալ, վստահ եմ, յուրաքանչյուրդ ունեք շատ կարևոր և բովանդակային ասելիք: Նախարարությունը պատրաստակամ է պարբերաբար թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ բոլոր հարցերին՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը և հավելել, որ անելիքները կշարունակվեն ոլորտի օրենսդրական կարգավորումների, փառատոնային գործունեության և այլ ուղղություններով:

Նախարարը կինոգործիչներին մաղթել է ուժ և եռանդ, միասնական մոտեցում՝ ի նպաստ կինոլորտի զարգացման ու բարելավման:

Կինոյի ոլորտի ներկայացուցիչները նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել են Ժաննա Անդրեասյանին` վստահություն հայտնելով, որ համատեղ փոխգործակցությունը կլինի արդյունավետ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել