Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:28 28-12-2022

Ստեղծված իրավիճակի և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը ՀՀ իշխանությունն․ Սևակ Նազարյան

Մեր նախաձեռնության գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ճանապարհը փակելուց հետո տարբեր շրջանակներ՝ երիտասարդական խմբեր, ուսանողներ, հայտնի մարդիկ, բոլոր կոչերն ու պահանջները ուղղում էին հիմնականում միջազգային հանրությանը։ Այս մասին այսօր Մատենադարանից դեպի Կառավարություն կազմակերպված «Իրական մեղավորը» կարգախոսով երթի մեկնարկից առաջ ասաց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը:

«Մեզ համար խնդրի լուծման առաջնային պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ն որևէ փաստաթղթով չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, և իրենց բոլոր գործողությունները, որ այսօր արվում են, պետք է դիտարկել այդ դիրքերից և հասկանալ՝ արդյոք դրանք համապատասխանում են այն անհրաժեշտ ծավալին, որպեսզի ճանապարհը բացվի, թե՝ ոչ։ Փաստը, որ առավել քան երկու շաբաթ է ճանապարհը փակ է, նշանակում է, որ ոչ։ Բացի դրանից կարելի է հստակ ասել, որ այս պարագայում մեղավորն են նաև նրանք, որովհետև այն իրավիճակը որ այսօր Արցախում կա, դա ստեղծվել է այս իշխանության ապաշնորհ, դավադիր գործունեության ընթացքում։ Հետևաբար, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը ստեղծված իրավիճակի ՀՀ իշխանությունն է»,- ասաց Սևակ Նազարյանը՝ ընդգծելով, որ անկախ դրանից մեզ համար առաջնային թշնամին Ադրբեջանն է և Ադրբեջանի լկտի գործողություններն են, որ այսօր առաջացրել են այս խնդիրները, բայց մեղավորը ստեղծված իրավիճակի ՀՀ իշխանություն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել