copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:40 27-12-2022

Վանաձորում առանձնակի դաժանությամբ կնոջը սպանած ամուսինը կալանավորվել է․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ի նկատմամբ, որը կասկածվում է դեկտեմբերի 25-ին Վանաձորում սեփական տան բակում գտնվող զրուցարանում առանձնակի դաժանությամբ իր 34-ամյա կնոջը սպանելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Սուղյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և ժամեր անց խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Օնիկ Մ-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել էին պարանոցը կտրած կնոջ դի:

Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի