copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 20:00 27-12-2022

Սպորտային-2022․ մարտ

Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։

Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ և ամենակարևոր պահերը։

Մարտ

Հենրիխ Մխիթարյանն ավարտեց ելույթները Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ «Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- գրել էր Հենրիխը։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձավ ոսկե, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն։



Եւս մեկ ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կրեց պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ Նորվեգիա - Հայաստան՝ 9։0։



Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն․. նա եզրափակիչում հաղթեց թուրք մարզիկին։

Սպորտային-2022․ հունվար
Սպորտային-2022․ փետրվար

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է