Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 22:01 23-12-2022

Հասանովը մանրամասներ է հայտնել Շուշին գրավելու գործողության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մանրամասներ է հայտնել Արցախյան 44-օրյա պատերզմում ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշի քաղաքը գրավելու գործողության մասին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Հասանովն այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից կազմակերպված «Հայրենական պատերազմի պատմություն. անձնական գործոն» գրքի շնորհանդեսի ժամանակ։

«Ինչպես գիտեք, 44-օրյա պատերազմն ավարտվեց Շուշիի ազատագրմամբ։ Եվ դա երկրի նախագահի հատուկ հանձնարարականն էր»,- հայտարարել է Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն առավոր ռազմական գործողության մանրամասների մասին մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա խոսքով՝ Շուշին գրավելու նախօրեին ներկայացրել է ռազմական գործողությունների ծրագիր, սակայն Ադրբեջանի նախագահը մերժել է դա։

«Նա ասաց, որ շենքերը, պատմական հուշարձանները չպետք է վնասվեն, քաղաքը պետք է ազատագրվի առանց ծանր զինտեխնիկայի կիրառման»։

Հասանովը հավելել է, որ Ալիևի հանձնարարականով Շուշին գրավվել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ «Երեկոյան ժամը 20։00-21։00-ի սահմաններում երկրի ղեկավարին զեկուցեցի քաղաքի ազատագրման մասին»,- եզրափակել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարեց Շուշին գրավելու մասին, սակայն դա կտրականապես հերքվեց Հայաստանի իշխանությունների կողմից։ Միայն հաջորդ օրը գիշերը՝ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո հայտնի դարձավ, որ Ալիևի հայտարարությունը համապատասխանում էր իրականությանը։