copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:08 23-12-2022

Պաշտոնական Բաքուն դատապարտել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում խստորեն քննդատել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը կրկին պնդել է իր այն թեզը, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացություն առհասարակ գոյություն չունի։ Տարածված հայտարարության համաձայն՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը վտարվել է այդ տարածքներից, իսկ Արցախի հայ բնակչությունը չի ներկայացնում բնակչության բոլոր հատվածներին»։

Պաշտոնական Բաքուն մեկնաբանելով Լաչինի ճանապարհի շրջափակման մասին պնդումներին, որոնք կրկնել է ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, կրկին նշել է, որ այդ պնդումները «անհիմն են»։ Բացի այդ նշվել է, որ Արցախի բնակչությանը ապրանքների մատակարման, կամ անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման համար «խոչընդոտներ չկան», այն դեպքում, երբ ճանապարհը տասներկու օր է ինչ փակ է և Արցախում դրա հետևանքով հումանիտար աղետ է առաջանում։

«Վերջին օրերին մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարասյունները, հայկական շտապօգնության մեքենաները, անարգել անցնում են ճանապարհի երկայնքով։ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հայտարարել է հայ բնակիչների հնարավոր հումանիտար կարիքները օպերատիվ կերպով բավարարելու իր պատրաստակամության մասին»,- նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ԵՄ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի