copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 23-12-2022

1 մլն դրամի հուշամեդալ՝ քրեական գործով անցնող ընկերությունից․ Էկոնոմիկայի նախարարության կասկածելի գնումները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վահան Քերոբյանի ղեկավարած ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 50 հուշամեդալ է գնել մեկ անձից գնման սկզբունքով եւ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանին վճարել ընդհանուր 1 մլն 882 հազար 500 դրամ: Նշենք, որ այս նույն ընկերության հետ երկու անգամ է պայմանագիր կնքվել. դրանցից մեկով ընկերությանը վճարվել է 970 հազար դրամ, որով գնվել է 20 հատ ոսկեպատ արծաթ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ արժողությամբ, 20 հատ հուշամեդալի տուփեր:

Մեկ այլ պայմանագրով 912 հազար 500 դրամ է ծախսվել՝ 25 հատ արույր ոսկեպատ հուշամեդալ՝ յուրաքանչյուրը 19 հազար դրամ արժողությամբ, 5 հատ արծաթ ոսկեպատ՝ յուրաքանչյուրը 37 հազար դրամ, եւ 30 հատ հուշամեդալի տուփ գնելու համար: Ուշագրավն այն է, որ Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարանը հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Արշակունյաց պողոտա 14 հասցեում գործող «Էմիլ Գրիգորյանի անվան Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ խանութ-սրահի աշխատակցից, որը հայտնել էր, որ խանութից գողացել են տարբեր տեսակի ոսկյա զարդեր՝ նախնական տեղեկություններով պատճառելով 350 հազար դոլարի վնաս:

Այս տարվա ապրիլին ուշագրավ հանգամանքներ ի հայտ եկան դարձյալ Էմիլ Գրիգորյանի մասով. նրա նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց էր ընտրվել գրավը՝ 100.000.000 ՀՀ դրամի չափով: Մեղադրանքներ էին առաջադրվել Երեւանի ոսկերչական գործարանի նախկին եւ ներկա տնօրեններին, «Գնոմոն»-ի տնօրենին: Այս ընկերությունը ՊԵԿ-ի կողմից եւս տարբեր ժամանակներում տուգանվել է: Փաստորեն, անբարեխիղճ ընկերությունը շարունակում է նոր պատվերներ ստանալ Վահան Քերոբյանի կողմից, այն էլ՝ «մեկ անձից գնում»-ի սկզբունքով՝ այն, ինչ ժամանակին կոռուպցիա էր համարում Նիկոլ Փաշինյանը: Առանց մրցույթի գումարների բաշխում…»

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը