copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:48 20-12-2022

ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում․ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլն է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ Բորելն ասել է, որ այս առաքելության նպատակն է ի վերջո նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո ԵՄ-ի 40 հոգանոց անզեն առաքելությունը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին։ Նրա խոսքով՝ առաքելության նպատակն էր դիտարկել, վերլուծել և Բրյուսելին տեղեկացնել տեղում տիրող իրավիճակի մասին։

Բորելը հայտնել է, որ նախորդ եռամսյա ժամկետում առաքելությունը որևէ զեկույց չի հրապարակել։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատել առաքելության արդյունավետությունը։

Վերջինս հավելել է, որ եվրոպացի փորձագետների տեղակայումը արդյունավետ էր, և դա նպաստել է վստահության ամրապնդմանն։ Նրա խոսքով՝ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։


Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդները այս ընթացքում տեղակայվել էին, մասնավորապես, ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման թիրախում հայտնված Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը