Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:28 20-12-2022

Շղթայական վթարից հետո, միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել վթարը, աղ և ավազ ցանեցին

Շղթայական վթարից հետո, միայն և միայն այն տեղամասում, որտեղ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղ և ավազ ցանեցին։ Այս մասին Երևանի ավագանու դեկտեմբերի 20-ի նիստում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ դա արվել է, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե աշխատանք է կատարվում, քանի որ Դավթաշենի կամրջի մնացած հատվածում աղ և ավազ չկա։

Հարությունյանը կոչ է արել գիշերն իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ, որպեսզի առավոտյան նման խնդիրներ չառաջանան։ «Երբեք նման խնդիր չէր լինի։ Մենք դեռ ամառվանից էինք ասում, որ այդ գերատեսչության աշխատակիցները բանիմաց չեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի Դավթաշենի կամրջին դեկտեմբերի 20-ի առավոտյան տեղի է ունեցել մեծ շղթայական վթար, բախվել են 29 մեքենա, տուժել է երկու մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել