copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:56 20-12-2022

Վահե Հովհաննիսյանը նշանակվեց ֆինանսների նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահե Հոհվաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից եւ նշանակվել փոխվարչապետ: Իսկ Վահե Հովհաննիսյանն ազատվել էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնից: