copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:21 18-12-2022

Գերմանիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը: Ինչպես փոխանցում է ռուսական «TASS» լրատվական գործակալությունը, այդ մասին Բուրբոքն ասել է գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում։

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ նման սցենարն ավելի լավ չի դարձնի Ուկրաինայի ժողովրդի կյանքը։ Նա նաև նշել է, որ հույս չունի, թե հրադադարը շուտ կհաստատվի։

«Այն ամենը, ինչ պետք է անի Ռուսաստանի Դաշնության նախագահը` հրամայի իր զորքերին հեռանալ: Սակայն, ցավոք, կան բոլոր տեսակի նշանները, բայց ոչ սա»,- ասել է Բուրբոքը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 4-ին ուժի մեջ է մտել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։ Իր հերթին, հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ չի տեսնում Ուկրաինայի հետ որևէ համաձայնագրի քննարկման հնարավորություն, քանի դեռ նրա կողմից ցանկություն չկա։

Սակայն, ինչպես ընդգծել է Պուտինը, բանակցությունների համար Մոսկվայի բարի կամքը հայտնի է և անփոփոխ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայմանավորվածությունների հասնելու համար անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ բանակցել։




Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում