copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:32 18-12-2022

Զուգահեռ իրականություն․ Արցախը կենաց ու մահու պայքար է մղում, իսկ Աննա Հակոբյանը տոնածառ է զարդարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և Արցախում արդեն 6 օր է շրջափակման մեջ հայտնված 120 000 բնակիչները կարծես զուգահեռ իրականություններում են ապրում: Մինչ բոլորս շունչներս պահած իրադարձություններին ենք հետևում՝ այդքան սպասված լավ լուրը վերջապես լսելու հույսով, վարչապետի տիկինն անխնա հրապարակումներ է անում՝ հարմարավետ կյանքից ավելի ու ավելի զայրացնող դրվագներ ներկայացնելով:

Նույն այն պահին, երբ Արցախը շրջափակման՝ կենաց ու մահու պայքարի մեջ է, Հայաստանում բողոքի ակցիաներ ու ֆլեշմոբեր են իրականացվում, վարչապետի կինը Օսկար կատվի հետ գիրք է ընթերցում, աշխարհի առաջնության ֆուտբոլային հանդիպումներն է վայելում։

Այդքան քննադատական խոսքերից, մեկնաբանություններից ու գրառումնեից հետո էլ Աննա Հակոբյանը չի դադարում ցույց տալ, թե որքան «մտահոգ» է արցախահայության ճակատագրով։

Այսօր վարչապետի կինն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց` ցույց տալով, որ Ջերմուկում տոնածառ է զարդարում երեխաների հետ։ Ավելի ուշ նաև նրա աշխատակազմը հաղորդագրություն տարածեց` պարզաբանելով, որ Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների, նրանց հետ հաճելի գործի է միացել ու տոնածառ զարդարել։ Իհարկե, ոչ ոք չէր ասի` ինչու եք նման բան արել և ոչ էլ քննադատության հերթական ալիքը կբարձրանար, եթե վարչապետի տիկինը միշտ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին արձագանքեր իրադարձություններին։

Ինչևէ, եթե Աննա Հակոբյանի նպատակը այս երեխաներին իսկապես ուրախություն պարգևելն էր, ապա այն կարող էր անել անաղմուկ, առանց բարձրաձայնելու այդ մասին։ Բայց չէ, կարծես թե վարչապետի տիկինը ջանք չի խնայում՝ ցույց տալու, որ իր կյանքում և շրջապատում «խաղաղություն» է տիրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից