copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 17-12-2022

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը

Ձերբակալվել է Հայաստանի ռազմական հետախուզության նախկին պետերից մեկը։ Ինչպես Sputnik Արմենիային հաջողվել է պարզել իրավապահ մարմիններում, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն է ձերբակալվել՝ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈւ Գեղարքունիք ներթափանցելու քրեական գործով մեղադրյալը։

2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինուժի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարում էր 2-րդ կորպուսը, և այդ տարածքները գտնվում էին այս ստորաբաժանման պատասխանատվության գոտում։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հրամանատարներից մեկի անգործության պատճառով ադրբեջանցի զինվորականները կարողացել են հատել Գեղարքունիքի սահմանը և մարտական դիրքեր հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը