Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:13 16-12-2022

Վթար էր, անցավ գնաց. ինչու Խորեն Լևոնյանը չի մնացել հիվանդանոցում


Դեկտեմբերի 13-ին դերասան, հաղորդավար Խորեն Լորնյանը վթարի էր ենթարկվել։ Թե ինչպե՞ս է զգում իրեն՝ փորձեցինք պարզել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից, նա ասաց. «Դեպքը տեղի է ունեցել ամսի տասներեքին, հրաժարվել է բուժօգնությունից, նույն օրն էլ դուրս է գրվել հիվանդանոցից, այլ տեղեկություն՝ չգիտեմ»։

Դերասան և հաղորդավար Խորեն Լևոնյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակում էր արել տեղի ունեցած ավտովթարի մասին․ «Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է: Սիրով ձեր՝ Խորեն Լեւոնյան»,- գրել է դերասանը:


Հիշեցնենք, որ ինչպես գրել էր Shamshyan.com-ը, դեկտեմբերի 13-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել էին Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։ Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին