copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:04 15-12-2022

Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է․ Մխիթարյան

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակմանն անդրադարձել է նաև «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը գրառում է կատարել․

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։

Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։

Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից ցածր, մարդիկ ցրտահարումից կարող են մահանա։ Սա իսկապես իրական հումանիտար աղետի է վերածվում։

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը կարող է վերածվել դանդաղ մահվան դատավճռի»,- Instargram-ի իր էջում գրել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը