Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:21 15-12-2022

Հակամարտության կարգավորման համար պետք է կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը

ՌԴ դեսպանատան դիմաց արցախցիների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ շնորհակալություն հայտնելով ակցիաների շարքին մասնակցելու համար, ասաց․

«Մեր պահանջը նույն է. այս պահին շատ կարճ ժամկետում խաղաղապահ առաքելության գործիքակազմով և ՄԱԿ-ի գործիքակազմերը կիրառելով՝ լուծում տալ այս հումանիտար աղետին, վերացնել Արցախի ժողովրդի շրջափակումը, վերականգնել գազամատակարարումը, բայց նաև երկարաժամկետ աշխատանք իրականացնել ՄԱԿ-ի ձևաչափով, որպեսզի Արցախն ունենա երկարաժամկետ անվտանգության միջազգային երաշխիքներ։

Ռուսաստանը, ինչպես մնացած չորս մշտական անդամները՝ Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ունեն պարտավորություններ, որպես միջազգային հանրության ամենագլխավոր ներկայացուցիչներ, դերակատարներ և որպես պատասխանատվություն ստանձնած երկրներ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։

Հակամարտության կարգավորման համար պետք է գործուն ջանքեր գործադրվեն։ Դրա համար պետք է կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը, որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել