copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:35 14-12-2022

Արցախի վերաբերյալ մենք մարտահրավերների երեք շերտ ունենք․ Զոհրաբ Մնացականյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն է։ Հարցազրույցի թեման ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներն են։

«Մենք հերթական անգամ ունենք օրհասական իրավիճակ և մարտահրավերների մի կույտ, որը վերաբերում է մի կողմից Արցախին, մյուս կողմից Հայաստանին, և իր ամբողջության մեջ վերաբերում է մեզ բոլորիս։ Արցախի վերաբերյալ մենք մարտահրավերների երեք շերտ ունենք։ Առաջինը հումանիտար աղետի այդ իրավիճակն է, որ ստեղծվել է հիմա, դրա խորացման վտանգը անմիջական գերակա ուշադրության ենթակա հարցն է։ Բացի դրանից՝ կա նաև Արցախի գոյաբանական հարցը, և նաև երրորդ կարևորագույն մարտահրավերը Արցախի ստատուսի հարցն է»։

Մնացականյանը ընդգծեց, որ շեշտը պետք է պահել դիմադրության և ներքին մոբիլիզացիայի վրա։

Մնացականյանը նշեց, որ այս իրավիճակում մեր առաջնային թիրախը որոշում ընդունող մակարդակի երկրներն են։ Նրա խոսքով կարևոր են միջազգային հարթակները, օրինակ՝ ՄԱԿ-ը։

«ՀՀ-ն պետք է գործարկի միջազգային հարթակները, դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և հարցը ներմուծի այդ հարթակ»,- ասաց Մնացականյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի