Ներքին 3 տարի առաջ - 18:45 14-12-2022

4 տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա` ռուսները. Սերժ Սարգսյան

Եթե խոսքը Հայաստանի կառավարիչների մասին է, նրանք չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը։ Ակնհայտ է, որ նրանք «ձեռքերը լվացել են» և հրաժարվում են պաշտպանել այդ մարդկանց բնական իրավունքը։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում, պատասխանելով Oragir.News-ի հարցին, թե ինչպես է տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վկա ենք այնպիսի իրավիճակի, երբ որոշումները կայացվում են՝ օրվա խնդիրներից ելնելով: Ես չեմ տեսնում մեկ, երկու, երեք քայլ առաջ նայելու ցանկություն»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ ռուս խաղաղապահները մեղավորություն ունե՞ն, նա պատասխանեց. «Կառավարիչները, որոնց իշխանություն եք անվանում, կարո՞ղ են ցույց տալ խաղաղապահների պարտավորություններն ու պարտականությունները: Որևէ տեղ գրվա՞ծ է դա: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ գրված է, նրանք կատարում են: Պետք չէ սեփական պրոբլեմները բարդել ուրիշների վրա: Այսինքն, 4 տարի առաջ մեղավորները նախկիններն էին, հիմա արդեն նախկիններին դժվար է մեղադրել, մեղադրում են խաղաղապահներին, ռուսներին: Այո, բոլորիս ակնկալիքներն էլ ավելի շատ են ռուսներից: Բայց ցանկացած ակնկալիք էլ կողքից կարելի է փչացնել, ինչպես փչացրեցին: Ինչպե՞ս կարելի էր ծաղրել քո դաշնակցի բարձրագույն պաշտոնյային: Այս խնդրի լուծումն է՝ դիմակայել, պայքարել: Ուրիշ հնարավորություն չկա: Պատերազմից հետո անցել է 2 տարի, չէի՞ն կարող մի քիչ կարգի բերել բանակը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում