copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:19 14-12-2022

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ․ Ավինյան

Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման թեմային։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի հայրենակիցներ,
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:

Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնական։

Սիրելի հայրենակիցներ, հայեր,

Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում:

Մնացեք հաստատակամ և սեփական ուժերի հանդեպ հավատով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին