Ներքին 3 տարի առաջ - 11:36 14-12-2022

Անդրանիկ Քոչարյանը գրությամբ ՆԱՏՕ-ի ԽՎ երկրներին կոչ է արել Բաքվի սադրիչ գործողությունները դատապարտող քայլեր ձեռնարկել

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի ԽՎ անդամ պետությունների իր գործընկերներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից: