Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:30 13-12-2022

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

Դեռևս երեկվանից Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված երկրի իշխանություններն Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կառավարության լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

«Անվտագության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Հաղորդագրությունը տարածել ենք։ Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ավելի ուշ Oragir.News-ը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Մեր հայրենակիցների մի մասը գիշերել է Գորիսում, մի մասը` Լիսագորում։ Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով ավելի քան մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ