copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:37 13-12-2022

Ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևոր է քաղաքացիների պատասխանատու արձագանքը. Արփինե Սարգսյան

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպմանը։

Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը Կառավարության կայուն և կառուցողական գործընկերներից է։ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում Կառավարությունն օրենսդրական, կարողությունների զարգացման և իրազեկման երեք հենասյուներով աշխատանք է տանում։

Փոխնախարարը կարևորել է հատկապես իրազեկման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացված «Բռնությունը լռության մեջ է» արշավի բովանդակությունն ու արդյունքները։

Արշավի շրջանակներում իրականացվել են փորձարկումներ՝ պարզելու մարդկանց վերաբերմունքն ընտանիքում բռնությանը: Գործարկվել է www.violenceinsilence.org կայքը, որտեղ ներկայացվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ականատեսներին անհրաժեշտ տեղեկություններ, և թողարկվել են հոլովակներ ու պաստառներ, որոնք կոչ էին անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել ու դիմել օգնության։

Սարգսյանը վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և քայլ առ քայլ հասնելու այս ոլորտում իրապես դրական արձանագրումների։

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ընտանեկան բռնության դեմ պայքարում ուժերի մեկտեղումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին