Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:16 12-12-2022

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը կդիմի գլխավոր դատախազություն. Անդրանիկ Քոչարյան

Ես զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ և որոշ դրվագների հետ կապված նութեր կուղարկեմ գլխավոր դատախազություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Գիտեք, որ հանձնաժողովի աշխատանքները խիստ գաղտնի են։ Ես զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ, և ես պատրաստվում եմ համապատասխան նյութերն ուղարկել գլխավոր դատախազություն, որպեսզի այդ նյութերը վերցնեն ուսումնասիրաւոյթան տակ։ Նրանք շուտով կսկսեն ուսումնասիրել դրանք»,- ասաց Քոչարյանը։

Հարցին, թե ով է հրավիրվելու հանձնաժողով՝ քննարկումների շրջանակում, Քոչարյանը հիշեցրել է, որ ավելի վաղ խոսակցություն է տեղի ունեցել Վարդան Օսկանյանի և Ժիրայր Լիպարիտյանի հետ։

«Կլինի օրենսդրական նախաձեռնություն ԱԺ-ում, որը մշակված է, և երևի հունվարին կդրվի շրջանառության մեջ «Ազգային ժողով Կանոնակարգ» օրենքում խստացումներ նախատեսող՝ հրավիրյալների չներկայանալու դեպքում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ մեծ ծավալի փաստաթղթային աշխատաքներ են ուսումնասիրել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում