copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:14 11-12-2022

Ռուս պատգամավորը Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը պատասխանատու է որակել

Ռուսաստանի Դաշնության պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը պատասխանատու է որակել։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Կալաշնիկովը այս մասին ասել է Մոսկվայում «Ռուս-վրացական հարաբերություններ. դրանց զարգացման հեռանկարները» թեմայով կայացած քննարկման ժամանակ։

Կալաշնիկովը շեշտել է, Մոսկվան մտածում է Վրաստանի հետ վիզաների վերացման և օդային հաղորդակցության վերականգնման մասին։ «Ի թիվս այլ բաների, հատուկ գործողության անցկացմանն ի պատասխան մեր դեմ պատժամիջոցների համատեքստում ստեղծված բարդ իրավիճակում Վրաստանի պատասխանատու քաղաքականությունը թույլ է տալիս առաջ շարժվել վիզաների վերացման և ուղիղ չվերթների վերականգնման հարցերում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ ռուսական կողմը մոտ էր հարցերի լուծմանը, սակայն այդ քայլին չգնաց Թբիլիսիում 2019 թվականի ամռանը՝ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ժամանումից հետո տեղի ունեցած հակառուսական գործողությունների պատճառով։ Պատգամավորը նաև նշել է, որ հարցերի կարգավորման պահը հասունացել է։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2008 թվականին՝ այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանների անկախությունը։

Պաշտոնական Թբիլիսին դեռ չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին չի միացել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանման պատժամիջոցներին, ինչպես նաև հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում