Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 09-12-2022

Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր երկրներին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որակել որպես ցեղասպանություն

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը:

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: