Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:37 09-12-2022

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն է

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի կունենա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Մրցույթը, կարգի համաձայն, տեղի է ունենալու դռնփակ։

Ռեկտորի պաշտոնի թեկնածուներն են Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և ներկայիս ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն՝ անդրադառնալով ուսանողի անվան սխալի պատճառով ընտրություններին չմասնակցելուն՝ ասաց.

«Երեկ շատ ուշ նախարարությունն ուղարկեց Կառավարություն և արդարությունը վերականգնվեց։ Այո, ուսանողն այս պահին մասնակցում է նիստին և կմասնակցի քվեարկությանը​​​​​​​»։

Անդրադառնալով Կարինե Հարությունյանի ընտրվելու շանսերին՝ Ակոպյանն ասաց. «Չեմ ուզում հիմա կանխատեսումներ անել, քվեարկությունն ամեն ինչ ցույց կտա, Համալսարանի բոլոր ստորաբաժանումները տիկին Հարությունյանին առաջարկել են որպես ռեկտոր, բոլորը սպասում են, որ տրամաբանական լուծում կտրվի այս հարցին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ի հետ զրույցում Ցոլակ Ակոպյանն ասել էր, որ մենք շատ հարցերի պատասխան տեսնում ենք Կարինե Հարությունյանի ընտրվելու հետ միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից