copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:20 09-12-2022

Ինչը սկսենք խոհանոցից՝ սե՞քսը, թե՞ տան կահավորանքը, այս է խնդիրը

Դուրս գալով փողոց՝ մարդիկ գրեթե ամեն քայլափոխի հանդիպում են գովազդային վահանակների։ Թվում է՝ գովազդի աշխարհում ամեն ինչ պարզ է, բայց՝ ոչ: Հումորը, կրեատիվությունը, ինչպես նաև անհագ ցանկությունը, որ ոչ ոք գովազդի կողքով անտարբեր չանցնի, հաճախ սովորական մտահաղացումը կարող են վերածել իսկական «գլուխգործոցի»։

Հավանաբար շատերն են հիշում որոշ ժամանակ առաջ Երևանի տարբեր հատվածներում հայտնված «Ազդում է» պաստառները։ Հազիվ էինք դադարել քննարկել՝ ով կամ ինչն է ազդում մեր վրա, երբ բացահայտվեց «Ազդում է»-ի գաղտնիքը․ խոսքն ընդամենը տեղական արտադրության մաքրող միջոցների մասին է, որոնք ոչ թե նյարդերի, այլ կեղտաբծերի վրա են ազդում։

Պարզվում է՝ Երևանը «տարօրինակ» գովազդների պակաս ամենևին էլ չունի։ Օրերս մայրաքաղաքում նոր էքսցենտրիկ և ոչ միանշանակ ընկալվող գովազդ է հայտնվել։

Իհարկե, բոլորն են փորձում այնպես անել, որ գովազդը հիշարժան լինի, դառնա վիրուսային ու տարածվի ամենուր՝ անկախ նրանից, թե ինչ են ուզում վաճառել: Բայց երբեմն տարբեվելու փորձերը կարող են այսպիսի համարձակ և սանձարձակ գովազդի արդյունք դառնալ։ Ճիշտ է, խոսքն ընդամենը խոհանոցի կահույքի մասին է, բայց գովազդի պաստառը դժվար թե հնարավորություն տա հենց առաջին անգամից հարցի ճիշտ պատասխանը տալ՝ «իսկ ի՞նչը սկսենք խոհանոցից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ