copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:38 08-12-2022

Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. ԻՀՊԿ փոխհրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանի աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Ֆադավին այս մասին ասել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից անցկացված վերջին զորավարժություններին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալի խոսքով՝ Թեհրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն, քանի որ դա իր սկզբունքային քաղաքականությունն է։

«Երկրների միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության։ Սա կարևոր խնդիր է, և մենք դա պնդում ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց հավակնություններ ցուցաբերել Սյունիքի մարզի նկատմամբ, Իրանը՝ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարեց, որ պետությունների տարածքային ամբողջակությունը իր համար կարմիր գիծ է, և Թեհրանը երբեք թույլ չի տա, որ դրանք փոփոխվեն։ Ավելի ուշ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է, և Իրանը դեմ է ցանկացած ծրագրի ու քաղաքականության, որը կարող է հանգեցնել դրա փակմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի