copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:17 07-12-2022

Ռուս խաղաղապահների հրամանատարը ադրբեջանցի լրագրողներին թույլ չի տվել Արցախ մուտք գործել

Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը ադրբեջանցի լրագրողներին թույլ չի տվել բնապահպանական հարցերի շուրջ բանակցությունների պատրվակով Արցախի տարածք մուտք գործել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Инфотека-24» լրատվականը։

Հաղորդվում է, որ բնապահպանական հարցերով բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու-խմբ) գյուղի տարածքում։

Ադրբեջանցի լրագրողների բազմաթիվ դժգհություններն արդյունք չեն տվել։ Ռուս խաղաղապահները՝ հրամանատար Վոլկովի գլխավորությամբ, վերջիններիս թույլ չեն տվել անցակետից այն կողմ մուտք գործել Արցախի Հանրապետության տարածք։

Վոլկովը միևնույն ժամանակ անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում իր մասին առկա վարկաբեկիչ տեղեկություններին։ Նա այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել և մասնավորապես նշել է. «Ամեն ինչ կարդում եմ, ամեն ինչ տեսնում եմ։ Դա վարկաբեկիչ է»:

Գեներալ Վոլկովը հավելել է, որ բանակցություններին լրատվամիջոցների ներկայացուցիչներ չպետք է լինեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից