copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:50 07-12-2022

Ուկրաինային ուղղված ՌԴ-ի օդային հարվածները սպառնում են նաև մեր երկրի անվտանգությանը․ Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի և այս հանձնաժողովի անդամ հանրապետական ​​Ջեյմս Ռիշի հետ։

Քննարկվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով վտանգված տարածաշրջանային անվտանգությունը եւ դրա հետևանքով առաջացած ճգնաժամերը, հաղորդում է MOLDPRES-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին պատերազմի ազդեցությունը մեղմելուն ուղղված օգնության համար եւ ընդգծել, որ մենք դեռեւս աջակցության կարիք ունենք պաշտպանական ոլորտն ու էներգետիկ կայունությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների հաշվին։ Մայա Սանդուն նաեւ նշել է Ուկրաինային ԱՄՆ աջակցության կարեւորությունը։

Սանդուն դեկտեմբերի 5-ից 7-ը պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում