Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:31 07-12-2022

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը խստացնել

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է զինված ուժերի ատեստավորման համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների 3-րդ,2-րդ,1-ին կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներով։ Այս մասին այսօր՝դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրմանը։

«Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկությունններով չպետք է տպավորությունի ստեղծի, որ զինված ուժերում ատեստավորման համակարգ գոյություն չունի։

Յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստավորման հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները, և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, թե՞ ոչ կամ արժա՞նի է առաջխաղացման, թե՞ ոչ։

Տվյալ առաջարկությամբ զինված ուժերի ատեստավորման ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ: «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ դա ճիշտ չէ և համապատասխան առաջարկություններ է արել։ Առաջարկությունների հիմնավորման մեջ նշել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրները բերելու են զինված ուժերից արտահոսքի, բերելու է ոչ հավասար պայմանների, նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու։

Մեր առաջարկությունը եղել է հետևյալը և դա ներկայացրել ենք Պաշտպանության նախարարության։ Առաջարկությունը հետևյալն է ՝ զինված ուժերի ատեստավորման համակարգը թողել նույն ձև, բայց մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներով»,- եզրափակեց Օհանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ