copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:25 07-12-2022

Թուրքիայի և Ադրբեջանի համար բարեկամներն ու թշնամիները նույնն են. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ սադրանք, անկախ դրա աղբյուրից, կճանաչվի որպես ընդհանուր մարտահրավեր եղբայրական երկրների ճանապարհին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Աքարն այս մասին ասել է՝ դիմելով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարայի և Բաքվի համար ընդհանուր են ինչպես բարեկամները, այնպես էլ թշնամիները։«Սրանում թող ոչ ոք չկասկածի»,- ասել է նա։

Աքարը նշել է, որ այսօր ողջ աշխարհն ապրում է անկայունության, ռիսկերի ու սպառնալիքների շրջան։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում երկու երկրների և ժողովուրդների անվտանգությունը հնարավոր է ապահովել բացառապես ուժեղ բանակի առկայության միջոցով՝ որն արդյունավետ զսպման գործոն է։

Վերջինս կարևորել է նաև համատեղ զորավարժությունների անցկացումը, որոնց ժամանակ երկու երկրների զինված ուժերը ամակարգում են իրենց գործողությունները՝ կիրառելով համատեղ քայլերի հմտություններ։

Հուլուսի Աքարը միևնույն ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի համար հարազատ և եղբայրական երկիր է անվանել։ «Համաշխարհային հանրությունը ականատես եղավ մեր միասնությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում Ադրբեջանի պատմական հողերն ազատագրվեցին երկար տարիների հայկական օկուպացիայից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել