copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 06-12-2022

Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք. «Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեծ հաշվով, այնպես չէ, որ մեզ աջակցող չկա, հարցն այն է, որ աջակցություն ստացող չկա: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը: «Կան երկրներ, որոնց դուր չի գալիս թուրքական ագրեսիվությունը, և շատերը հասկանում են, որ դա նաև իրենց դեմ է ուղղված: Ցանկության դեպքում ուժեղ կոալիցիա կարելի է ստեղծել, ուղղակի դրանով պետք է զբաղվել»,- «Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետն ու հավելում, որ եթե Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, աշխարհում պատահականորեն պրոհայկական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ:

«Ըստ այդմ, եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք: Երբ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հերթական գրեթե պատերազմը սանձազերծվեց, ՀՀ իշխանությունները միանգամից դա օգտագործեցին ՌԴ-ի դեմ: Խոսվեց այն մասին, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու արևմտյան միջնորդությամբ ստորագրի «խաղաղության պայմանագիրը», ինչը կնշանակի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Այստեղ հայկական շահն ընդհանրապես ներկայացված չէր, և կրկին ՌԴ-Արևմուտք պայքարի մասին էր:

Հայաստանը պայքարի դաշտ է դառնում, և ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ չեն նշվածին, այլև հենց իրենք են նախաձեռնողը»,-ասաց Միքայել յանը: Նրա կարծիքով, խնդրի լուծման հիմքը միայն ճիշտ դիվանագիտությունը, բանակի վերաա րդիականացումը կլինի. «Իսկ այսօրվա մանր-մունր բարեփոխումները նշանակում են, որ իշխանությունները սպասում են, թե երբ է Ադրբեջանն իր օրակարգն իրականացնելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի