copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:00 05-12-2022

Լրատվական դաշտի քոմենթները գնալու են, բայց կատարված աշխատանքը մնալու է․ քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանի՝ առաջնային դերում գտնվելու մասին

«Ազատության» եթերում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից մի խումբ օգտատերեր հետաքրքրվել են՝ արդյո՞ք վատ չի զգում իրեն, քանի որ յութուբյան պաշտոնական ալիքում Ավինյանի մասնակցությամբ տեսանյութերն են գերակշռում, Ավինյանն առաջնային դիրքում է գտնվում և կես կատակ, կես լուրջ հարցրել են՝ խի՞ստ ղեկավար է պարոն Ավինյանը ։

«Միգուցե լրատվական դաշտում մի փոքր ակտիվացում կա պարոն Ավինյանի նկատմամբ, ենթադրում եմ դա կապված է նաև իր նախկին պաշտոնի հետ, քանի որ մինչև իմ քաղաքապետ լինելը մեծ մասն ինձ չէր ճանաչում։ Վատ զգալու բան չկա, քանի որ համատեղ աշխատանք ենք իրականացնում, և գիտեք, որ թեկնածուն պարոն Ավինյանն է հաջորդ ընտրություններին, փորձում է տեղում ծանոթանալ խնդիրներին։ Երբ ես համաձայնություն տվեցի քաղաքապետի պաշտոնը ստանձնել, իմ առաջ խդիր ունեմ դրված՝ ավարտին հասցնենք մեծ պրոյեկտները։ Ինձ համար արդյունքն է կարևոր, քանի որ լրատվական դաշտի խոսակցությունները, քոմենթները գնալու են, ոչ մեկ չի հիշելու դրա մասին, բայց կատարված աշխատանքը մնալու է»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը նաև նշեց, որ այս պահի դրությամբ քաղաքացիների հետ հանդիպումներ չկան, տարեվերջյան ժամանակահատված է և այս պահի դրությամբ զբաղված է ծրագրերի ամփոփմամբ, հաշվետվությունների պատրաստմամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից