copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:16 03-12-2022

Ադրբեջանական կողմի պարզաբանումը՝ Շուշի-Քարինտակ հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ այսօր փորձագետներ է ուղարկել՝ Արցախի Հանրապետության՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին «օգտակար հանածոների ապօրինի օգտագործման հարցը ուսումնասիրելու համար»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը։

Տարածված հայտարարությունում նշվել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է մասնագետներ ուղարկելու խնդրանքով դիմել էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը՝ «Ադրբեջանի բնական ռեսուրսները թալանելու թեմայով մշտադիտարկում իրականացնելու համար»։ Այս նպատակով Ադրբեջանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի աշխատակիցները ժամանել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուս խաղաղապահների դիտակետ։

Հաղորդվում է, ներկայումս ադրբեջանցի մասնագետները և ռուս խաղաղապահների հրամանատարությունը քննարկում են մի խումբ փորձագետների հետագա աշխատանքի հարցը՝ «հանքանյութերի ապօրինի շահագործման բնապահպանական հետևանքների մոնիթորինգի ու հետաքննության նպատակով»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով