Մամուլ Տեսանյութ 3 տարի առաջ - 09:42 03-12-2022

Նախարարը զանգեց, ասաց՝ կգամ արվեստանոց, մի ամբողջ օր սպասեցի, չեկավ. քանդակագործը՝ Դումանյանի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի աշխատանքի եւ պահվածքի վերաբերյալ: Նա մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ մի ամբողջ օր իր արվեստանոցում սպասել է նախարար Վահրամ Դումանյանին, սակայն վերջինս ոչ միայն խախտել է պայմանավորվածությունը եւ չի եկել, այլ նաեւ չի էլ զգուշացրել այդ մասին: «Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում, բացի այդ, կտեսնեք ստեղծագործություններ, որ երբեք չեք տեսել ոչ մի տեղ:

Այդպես, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը չեկավ, անգամ չզանգեց, գոնե ունենար տարրական քաղաքավարություն, զանգեր, ասեր՝ կներեք, վարպե՛տ, չկարողացա գալ, կամ այս ինչ բանն էր պատահել: Գոնե ասեիք, զգուշացնեիք, իսկ ես ամբողջ օրը սպասել եմ, որ պետք է գար՝ հարգելով իր խոստումը, բայց չեկավ», – պատմեց նա:

Քանդակագործի խոսքով՝ իր արած գործերն են հավերժ, իսկ նախարարները փոխվում են: «Այսօր նա նախարար է, բայց վաղը չի լինելու, բայց ես հավերժ եմ, տասնյակ գործեր ունեմ մայր Հայաստանում, Փարիզում, աշխարհում: Ես ստացել եմ պետական մասշտաբով ամենապատվավոր կոչումները: Այս վարչապետի դրած մշակույթի նախարարը երեւի չի հասկանում, նա մաթեմատիկայի մասնագետ է, բայց պետք է լավ հաշիվ աներ՝ նա հավերժ չէ, ես եմ հավերժը: Ես եմ մշակույթը ստեղծում», – հայտարարեց նա:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում