Ներքին 3 տարի առաջ - 23:21 02-12-2022

Փաստացի անտեսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը․ Արմեն Ռուստամյան

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկներն առիթ են տալիս բացահայտելու իշխանությունների հետապնդած նպատակները եւ որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

«Ըստ այդմ՝ չկա, չի եղել Արցախի Հանրապետություն, կա հայություն, որ ապրում է ԼՂ-ում, բայց դա ոչ թե պետական կազմակերպական ձև ունեցող միավոր է, այլ աշխարհագրական տարածք։ Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի ոչ մի տարածք։ Շուշիի հռչակագիրը անընդունելի և դատապարտելի չի համարում Հայաստանը։ Թուրքիայի մասին նպատակահարմար չէ հիշատակել ադրբեջանական հակահայկական գործողությունների համատեքստում, փաստացի անտեսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը»,- նշել է Ռուստամյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնող Արմեն Ռուստամյանը ողջունել է նիստի կայացումը։

Խմբակցության քարտուղարի խոսքով՝ նիստի կայացումը ցույց է տալիս, որ հարցը կարեւոր է եւ անհրաժեշտ, ուստի այդտեղ տարակարծություններ չկան։ Պատգամավորն ասել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունը պետք է բավարարի երեք հիմնական պահանջի` համարժեք հակազդեցություն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը, լինի ավելի արմատական, ամբողջական եւ լիարժեք, քան օտարերկրյա գործընկերների արձագանքն է, համապատասխանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին եւ մոտեցումներին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի