copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:23 02-12-2022

Թունաքիմիկատների ներմուծման պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ:

Պարոն Հայրապետյանը ներկայացրել է, որ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ այսուհետ պարտադիր կլինի պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը:

Նա խոսել է ևս մեկ փոփոխության մասին, որը միտված է խնայելու այս ոլորտի տնտեսավարողների ժամանակն ու ռեսուրսները:

Նախկինում պեստիցիդների գրանցման գործընթացի որոշ փուլերի համար հստակ ժամկետներ սահմանված չէին, և այդ անորոշությունը միշտ անհանգստության առիթ է եղել: Այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակեպվեն գրանցման հայտը ստանալուց մինչև բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները:

Կազմակերպությունների ներկայացուցիչները նախատեսվող փոփոխությունները գնահատելով որպես կառուցողական՝ բարձրաձայնեցին մի շարք գործնական առաջարկներ՝ խոստանալով կարճ ժամկետում ներկայացնել դրանք համակարգված-գրավոր կերպով:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած քննարկման համար, և պատրաստակամություն է հայտնել մանրամասնորեն դիտարկել բոլոր առաջարկությունները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում