copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:47 02-12-2022

Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Հանրապետությունն ունի սահմաններ, ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ ու առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այդտեղից»,- ասաց նա։

Ռուբինյանը նշեց, թե իրենք համարում են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում՝ դա նշանակում է Արցախի հայաթափում կամ՝ Արցախի ժողովրդի ցեղասպանություն։

«Մենք համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»,- նշեց նա։

ԱԺ փոխնախագհն ընդգծեց՝ պատճառը, որ ՔՊ-ն «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծի որոշ կետերի հետ համաձայն չէ, այն է, որ այդ հայտարարությունն ընդունելով՝ իրենք կհակասեն իր նշած երեք կետերին։

«Ես կարծում եմ, որ իմ նշած երեք կետերը դուք չեք համարի դավաճանական, թրաքահաճո, թրքաբարո»,- նշեց նա՝ դիմելով ընդդիմադիրներին։

Ռուբինյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է ևս մեկ քաղաքական փոփոխություն, այն է՝ ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխեցնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այլ՝ հակառակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման հրամայականն է առաջինը, որից պետք է բխեցվի հնարավոր կարգավիճակը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի