Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:33 02-12-2022

ՔՊ-ական պատգամավորի ընկերուհի դատավորը նոր պաշտոն կունենա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թափուր է դատավորի պաշտոն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:

Հետաքրքիր է, որ առաջարկվել են Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում ընդգրկելու համար: Հիշեցնենք՝ Լիզա Գրիգորյանն այն դատավորն էր, որն այս տարվա ապրիլի 13-ին վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից վիրավորական արտահայտությունների համար:
Պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում:

Խոսքն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է: Այսինքն, ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի: Ահա հովանավորչության կոնկրետ դրսեւորում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել