copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 01-12-2022

Տպագրատան տնօրենից մինչև փոխնախարար. ով է վարչապետի նոր օգնականը

Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի, ով Արագածոտնի նախկին մարզպետն է եղել՝ մինչև ներկայիս մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ պաշտոնավարելով 2018 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 27-ը։

2007-2014 թվականներին սովորել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» բաժնում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորում։
2012 թվականին հիմնել է «Բիզնես Քալչը» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով։ 2013-2015 թվականներին «Դանիելյան պրինտ» ՍՊԸ-ում («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն։ 2016-2018 թվականներին «Առգե բիզնես» ՍՊԸ-ի շուկայի ուսումնասիրության մասնագետ։ 2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ունի հինգ օգնական` Արթուր Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Գագիկ Իսախանյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում