copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:21 01-12-2022

Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ցամաքային գործողություն իրականացնելու մտադրությունից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքն Թուրքիային կոչ է արել հրաժարվել Սիրիայի հյուսիս արևելքում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրությունից։ Ինչպես փոխանցում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, Անալենա Բաերբոքն այս մասին հայտարարել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային իրավունքը վերաբերում է նաև ահաբեկչության դեմ պայքարին։ Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությանը՝ Բաերբոքը նշել է, որ ահաբեկչության դեմ ուժերի միավորումը Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության նոր ռազմավարության մեջ շատ կարևոր տեղ ունի, և դա վերաբերում է նաև Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Վերջինս նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները Ստամբուլում տեղի ունեցած միջադեպից հետո համերաշխ են Թուրքիայի հետ։ Բաերբոքն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական նպատակը խաղաղ բնակիչներին պաշտպանելն է և այդ պայքարի ժամանակ չպետք է այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ նոր բռնություններ տեղի կունենան։

Գերմանացի պաշտոնյան շեշտել է, որ միջազգային իրավունքը պետք է պահպանվի բոլոր հանգամանքներում՝ այդ թվում նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակում։ «Միջազգային իրավունքը վերաբերում է նաև հակաահաբեկչական գործունեությանը, ուստի ես համառորեն կոչ արեցի հրաժարվել Իրաքում և Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունից, որը կարող է մեծացնել բռնության ալիքը»,- ասել է նա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով իր գերմանացի գործընկերոջ հայտարարությունը, նշել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում իր դաշնակիցներից։ Չավուշօղլուի խոսքով ահաբեկիչներին չի կարելի ներկայացնել որպես զոհ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել