Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:45 01-12-2022

Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյան

Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ի պատասխան հայտնեց, որ 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, իսկ 2021-ին այն եղել է 14.5 տոկոս. «Այսինքն՝ գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Այս տարի ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,- ասաց նախարարը։

Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով