copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:41 01-12-2022

Վրաստանի վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ղարիբաշվիլին Ռիկերի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Վրաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր։ Բանակցություների ընթացքում կողմերն արձանագրել են, որ երկկողմ հարաբերություններում առկա է դինամիկա և պատրաստակամություն են հայտնել առկա համագործակցությունն էլ ավելի խորացնել ու ամրապնդել։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և հայ-ադրբեջանական երկխոսության մեջ Թբիլիսիի միջնորդական դերի հնարավորությունը։ Ղարիբաշվիլին շեշտել է, որ բանակցությունները ցանկացած հակամարտություն լուծելու և առաջ շարժվելու միակ և կարևոր միջոցն են։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանում «ժողովրդավարական հետընթացի» մասին պետդեպարտամենտի անհանգստությունների ֆոնին, սակայն Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս թեման։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել