copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:39 01-12-2022

ՁՊՎ-ներում զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են. նոր պահանջներ են սահմանվում

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության առչվող առանձնահատկությունները՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:

ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎ–ների կառուցման և հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները։

ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից մշտական ստուգայցեր են կատարվում ՁՊՎ-ներ և բոլոր ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։

Վերջիններիս կողմից հատկապես նշվում են, որ ՁՊՎ-ներում առկա չեն աստիճանների թեքահարթակներ, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը և օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի և տեսակցողի ֆիզիկական շփումը, զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորություն չունի՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հանձնուքների ընդունման համար սենյակներ առանձնացված չեն, հիվանդներին, հղի և իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով և այլ թերություններ։

ՁՊՎ-ների շինության և կահավորման առանձնահատկությունների հետ կապված վերընշված թերություններն ու խախտումները հնարավոր կլինի վերացնել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելուց հետո:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ