copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:49 01-12-2022

ՀՖՖ-ում իրավիճակ է փոխվել, Սիմիդյանը զիջել է դիրքերը, Փաշինյանն առաջնագիծ է դուրս եկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023-ի փետրվարին կլրանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ու ֆեդերացիայի գործադիր կոմիտեն նոր նախագահ կընտրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ-ում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունների «սրտի» Մելիքբեկյանը՝ ՀՖՖ ներկայիս նախագահը, ջանք ու եռանդ չի խնայում մերօրյա իշխանավորներին չնեղացնելու, հլու- հնազանդ ծառայելու համար: «ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ Մելքիբեկյան-Փաշինյան հարաբերություններն այնքան են սերտացել, որ Փաշինյանն անձամբ է զբաղվում ՀՖՖ-ով:

«Եթե նախկինում այստեղ համակարգողը Սիմիդյանն էր, ու ֆեդերացիան իշխանության վերնախավի հետ նրա միջոցով էր կապ հաստատում, ապա այժմ Փաշինյանն այնպես է արել, որ Սիմիդյանը մի կողմ քաշվի, ու ինքն ուղիղ կապ ունենա: Սիմիդյանը, իր կամքից անկախ, մի կողմ է քաշվել»,- ասաց մեր թերթի լավատեղյակ աղբյուրը: Փաշինյանն անգամ Սիմիդյանի հարսանիքին ներկա չի եղել: Նիկոլ Փաշինյան-ՀՖՖ մտերմությունը, հիշեցնենք, նոր չէ. ֆեդերացիայի փոխնախագահը «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած Արմեն Նիկողոսյանն է:

Ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, ապա չենք կարծում, թե դրանք կտարբերվեն նախորդից, որ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մոր՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի բնորոշմամբ, ոչ թե ընտրություն, այլ խայտառակ շոու էր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին