copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:27 29-11-2022

11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ–ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր. Tert.am

2020–ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր էին դրել պատգամավորական մանդատները, նրանց փոխարեն մանդատներ ստացել են «Արքայորդի» ՍՊԸ վարորդ Էդգար Հակոբյանն ու ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։

Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ էդգար Հակոբյանը ծնվել է 1985թ. հուլիսի 18-ին Երևանում, 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2003-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետոմ և այնուհետև 11 տարի եղել է տաքսու վարորդ «Արքայորդի» ՍՊԸ–ում։

2018-ին, իշխանափոխությունից հետո, նա մոտ մեկ 1 տարի եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետ:

2020-2022թթ. հետ է գնացել «Արքայորդի» ՍՊԸ, բայց արդեն ոչ թե որպես վարորդ, այլ փոխտնօրեն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ Հակոբյանը երկու մեքենա ունի Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաներ՝ համապատասխանաբար 2003 և 2013 թվականների արտադրության, 2006 թվականին 4.5 մլն դոլարի թանկարժեք զարդեր է ձեռք բերել, որի աղբյուրը հրապարակված չէ։

Նախկին տաքսու վարորդ պատգամավորը կանխիկ հայտարարագրել է 150 հազար դոլար, 364 հազար դրամ այլոց երակմտից տնօրինման չափն է։

Նրա կինը՝ Անժելիկա Շապովալովան աշխատանքի է անցել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ–ում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի