Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:08 26-11-2022

Նախագահը Հայաստանի ղեկավարման հետ այնքան կապ ունի, ինչքան ես՝ լազերային էպիլացիայի․ Գևորգ Պետրոսյան

Այն անձնավորությունը, որ մասնակցում էր ՀԱՊԿ-ի նիստին, նա որքանո՞վ է լիազորված։ Այս մասին այսօր «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն խորհրդի անդամ կարող է լինել պետության ղեկավարը։ ՀՀ-ում ես չեմ հանդիպել այնպիսի նորմատիվ իրավական ակտ, համաձայն որի վարչապետն իրավունք ունի ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացնել։ Սա ծիծաղի առարկայի վերջին նշաձողն էր։ ՀՀ գործող Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն պետությունը նախագահն է ներկայացնում ի պաշտոնե։ Որ մեկ-մեկ ասում են երկրի ղեկավար, առաջին տիկին, նման բան չկա, դա ցանկալի, բայց ոչ իրական կատեգորիա է։ Ղեկավարը հանրապետության նախագահն է։ Այլ է խնդիրը, որ հանրապետության նախագահը Հայաստանի ղեկավարման հետ այնքան կապ ունի, ինչքան ես՝ լազերային էպիլյացիայի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել