Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:46 26-11-2022

Մենք դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արևմտյան, և՛ արևելյան ուղղություններով․ Արթուր Խաչիկյան

ՀԱՊԿ-ի այս հանդիպումից հետո պետք է ընդունել, որ մենք դիվանագիտական պարտություն կրեցինք և՛ արմտյան, և՛ արևելյան ուղղություններով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Մեր նախկին դաշնակիցը այլևս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը չի ցանկանում պաշտպանել։ Դուրս գալով այսպես ասած բռնապետությունների աշխարհի դեմ, քննադատելով մեր որոշ հարևաններին՝ մենք մեզ տարանք դեպի պարտություն արևելքում։ Իսկ արևմուտքում չկարողացանք ստեղծել որևէ այլընտրանք մեզ համար։ Մեզ միշտ ասում էին՝ ուզում եք երկու աթոռի վրա նստել, մենք փաստորեն ընկանք երկու աթոռի արանքը և տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը»,– ասաց Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը և թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելուն, Խաչիկյանը հիշեցրեց, որ միջազգային հարթակում տասնյակ օրինակներ կան, թե ինչպես են խախտվում խաղաղության պայմանագրերը, երբ փոխվում են ուժերի բալանսը կամ ուժերի շահերը. «Ինչ-որ նշաններ կան, որ մեր ղեկավարությունը սկսում է հասկանալ, որ ուղղակի թղթով և պայմանագրով հարց չի լուծվում, բայց, ցավոք սրրտի, այսքան սխալներից հետո դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող ենք ապահովել մեր շահերը»,- ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ հակառակորդը չի թաքցնում իր հաջորդ քայլը, ագրեսիվ ձևով է խոսում «Զանգեզուրի» միջանցքի և Սյունիքի մասին։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը